Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, երկրի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը հաստատեց՝ Հռիփսիմե Խուրշուդյանը չի կարող մասնակցել Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին։
«Խուրշուդյանը որակազրկվեց, չի կարող մասնակցել Օլիմպիական խաղերին։ Իհարկե դա մեզ համար մեծ վնաս է և մեծ կորուստ է», - «Ազատության»-ը փոխանցեց Ալավերդյանը։
Ըստ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքի, 2008 թվականին կայացած Պեկինի Օլիմպիական խաղերի ընթացքում իրականացված դոպինգ թեստերի վերստուգման արդյունքում պարզվել է, որ հայաստանցի ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանի արյան մեջ հայտնաբերվել է արգելված խթանիչ համարվող ստանազոլ: Հետևաբար, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ժամանակավորապես որակազրկել է Խուրշուդյանին և մի քանի այլ մարզիկների՝ մինչև վերջնական որոշումը:
Մանրամասները տե՛ս այստեղ