Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ն «ներգրավված չէ» ԼՂ հարցով կազմակերպվող եռակողմ հանդիպմանը


ԵԱՀԿ-ն չի մասնակցում ղարաբաղյան կարգավորման հարցող Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքներին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է ԵԱՀԿ-ի մամուլի հետ կապերի բաժնի ղեկավարի պաշտոնակատար Նատաշա Ռաջակովիչը։

Ռաջակովիչը զերծ է մնացել մեկնաբանություններից։ «ԵԱՀԿ-ն ներգրավված չէ Ղարաբաղի հարցով Սանկտ Պետերբուրգում կազմակերպվող հանդիպմանը, և մենք չենք կարող այն մեկնաբանել», - ասել է նա՝ հավելելով. - «Որքանով որ մենք տեղյակ ենք, այն տեղի է ունենում Ռուսաստանի նախաձեռնությամբ։ Դուք պետք է ձեր հարցերը ռուսաստանյան իշխանություններին ուղղեք»։

Երեկ պաշտոնական Մոսկվան հայտարարեց, որ ռուսական կողմի նախաձեռնությամբ, Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ հաջորդ երկուշաբթի՝ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում եռակողմ բանակցություններ կվարի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG