Մատչելիության հղումներ

Էրդողանը ստորագրեց վիճահարույց օրենքը


Թուրքիա - Վիճահարույց օրինագծի քննարկումները խորհրդարանում ուղեկցվում էին ծեծկռտուքներով, Անկարա, 27-ը ապրիլի, 2016թ․
Թուրքիա - Վիճահարույց օրինագծի քննարկումները խորհրդարանում ուղեկցվում էին ծեծկռտուքներով, Անկարա, 27-ը ապրիլի, 2016թ․

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ստորագրել է պատգամավորներին անձեռնմխելությունից զրկելու հնարավորություն ընձեռող օրենքը:

Այս օրենքը թույլ կտա մի շարք ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ իրավական գործընթացներ սկսել:

Reuters լրատվական գործակալության տվյալներով՝ 138 պատգամավորների նկատմամբ արդեն կան հարուցված քրեական գործեր, սակայն անձեռնմխելիության պատճառով հնարավոր չէր նրանց դեմ դատական գործընթաց սկսել: Այդ 138 պատգամավորներից 101-ը Թուրքիայի երկու ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունների անդամներ են, փոխանցում է BBC-ն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG