Մատչելիության հղումներ

Թուրքիայի խորհրդարանը հաստատեց վիճահարույց օրինագիծը


Թուրքիայի խորհրդարանի 550 պատգամավորներից 376-ը կողմ է քվեարկել վիճահարույց օրինագծին, որը հնարավորություն է ընձեռում խորհրդարանականներին զրկել անձեռնմխելիությունից:

Օրինագիծը հաստատվեց, սակայն արդեն որպես օրենք այն ուժի մեջ կմտնի երկրի նախագահի կողմից ստորագրվելուց հետո միայն: «Իմ ժողովուրդը չի ուզում այս Ազգային ժողովում տեսնել ինչ-որ բանի մեջ մեղավոր խորհրդարանականների, հատկապես նրանց, որոնք աջակցում են անջատողական-ահաբեկչական խմբավորումներին»,- հայտարարել է Ռեջեփ Էրդողանը: Մեկնաբանները պնդում են, որ նախագահը նկատի է ունեցել Քուրդիստանի բանվորական կուսակցության ներկայացուցիչներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG