Մատչելիության հղումներ

Մերկել․ Գերմանիան աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսությանը


Գերմանիան խորը և ամուր հարաբերություններ ունի Թուրքիայի հետ` չնայած որոշ հարցերում առկա տարաձայնություններին, հինգշաբթի օրը հայտարարել է Անգելա Մերկելը, այն բանից հետո, երբ Գերմանիայի Բունդեսթագը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:

Քվեարկությունից հետո Թուրքիան «խորհրդակցությունների» համար հետ կանչեց Գերմանիայում իր դեսպանին:

«Գերմանիան և Թուրքիան կապող շատ բան կա, և անգամ եթե մենք տարբեր կարծիքներ ունենք որևէ առանձին վերցված հարցի շուրջ, մեր հարաբերությունների խորությունը, մեր բարեկամությունը և ռազմավարական կապերը շատ մեծ են», - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Մերկելը:

Նա հավելել է, որ Գերմանիան աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսությանը և ձգտում է բարելավել հարաբերությունները Անկարայի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG