Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով՝ Դավիթ Փախչանյանը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ - պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ:
Հրամանագրի տեքստը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում։
Դավիթ Փախչանյանը ռուսաստանյան «Աերոսիբ» ընկերության գործադիր տնօրենն է։