Սկսվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի առանձնազրույցը։ Այդ մասին Թվիթերում գրառում է արել Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարի օգնական Նարեկ Նիկողոսյանը։
Նշենք, որ այսօր Հայաստանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին կմասնակցեն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները:
Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ինտեգրացիոն գործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարներին կընդունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք՝ Եվրասիական տնտեսական միության վարչապետների երևանյան նիստը նախատեսված էր ապրիլի 8-ին, սակայն չեղարկվեց, քանի որ Ղազախստանի վարչապետը հրաժարվեց դրան մասնակցել: Երևանի փոխարեն Մոսկվայում հանդիպած ԵԱՏՄ վարչապետները պայմանավորվեցին հաջորդ նիստն անցկացնել մայիսի 20-ին Հայաստանի մայրաքաղաքում:
Մանրամասներն՝ ավելի ուշ