Մատչելիության հղումներ

Եվրասիական միության վարչապետները վաղը Երևանում կհանդիպեն


ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետները, արխիվ
ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետները, արխիվ

Հայաստանում մայիսի 20-ին տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին կմասնակցեն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները: Այդ մասին ասված է Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պաշտոնական հաղորդագրությունում:

Ըստ նույն աղբյուրի, նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ինտեգրացիոն գործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարներին կընդունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք՝ Եվրասիական տնտեսական միության վարչապետների երևանյան նիստը նախատեսված էր ապրիլի 8-ին, սակայն չեղարկվեց, քանի որ Ղազախստանի վարչապետը հրաժարվեց դրան մասնակցել: Երևանի փոխարեն Մոսկվայում հանդիպած ԵԱՏՄ վարչապետները պայմանավորվեցին հաջորդ նիստն անցկացնել մայիսի 20-ին Հայաստանի մայրաքաղաքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG