Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ. Հակառակորդը անկանոն կրակահերթեր է արձակել հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ


Հայ զինվորը մարտական հենակետում, արխիվ
Հայ զինվորը մարտական հենակետում, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի լույս 12-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կրկին տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:

«Հայաստանի զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում», - ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG