Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման օրենք է ստորագրել, համաձայն որի սահմանափակվում է Սիրիայից հնագիտական ցուցանմուշների ներմուծումը:
Սպիտակ տան հաղորդագրության մեջ ասված է, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմի ընթացքում ծայրահեղականները և ավազակները թալանել ու ոչնչացրել են մի շարք թանգարաններ և հնավայրեր, այդ թվում՝ հին Պալմիրան, շատ ցուցանմուշներ ապօրինաբար տարվել են արտասահման: