Մատչելիության հղումներ

Շավարշ Քոչարյան. ԼՂ անկախության ճանաչումը պայմանավորվում է հետագա զարգացումներով


ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյան, արխիվ
ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյան, արխիվ

Արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հերքել է, թե Հայաստանի կառավարությունը պատրաստվում է առաջիկա նիստում հավանություն տալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու վերաբերյալ օրենքի նախագծին:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ այդ առնչությամբ Panorama.am-ի հարցին Քոչարյանը բացասական պատասխան է տվել։ «Ոչ, դա այդպես չէ: Կառավարության օրակարգում ներառված է համաձայնություն տալը ոչ թե օրենքի նախագծին, այլ Կառավարության եզրակացությանը: Իսկ համաձայն եզրակացության՝ ճանաչումը պայմանավորվում է իրավիճակի հետագա զարգացումներով: Եթե Ադրբեջանը ծավալի նոր ռազմական ագրեսիա, Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը կմտնի օրակարգ», - հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալը։

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարության մայիսի 5-ի նիստի օրակարգում ընդգրկված է Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG