Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցությունը օրենսդրական նախաձեռնության իրավունքով խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը, որին ստորագրությամբ միացել է նաև պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Խմբակցության լրատվական ծառայությունը հայտնում է, որ Ազգային ժողովում օրինագծի քննարկման ժամանակ որպես հիմնական զեկուցող հանդես է գալու «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծ «Ժառանգություն» խմբակցությունը Ազգային ժողովում շրջանառության մեջ դրել է մի քանի անգամ` սկսած 2007 թվականից: