Սիրիայի Հալեպ քաղաքում հրադադարի ռեժիմ կարող է մտցվել ամենամոտ ժամանակներս, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրայի հետ բանակցություններից հետո:
«Այժմ ավարտվում է Հալեպ քաղաքում հրադադարի հաստատման համաձայնեցումը ռուսաստանցի և ամերիկացի զինվորականների միջև: Հուսով եմ՝ ամենամոտ ժամանակներս, նույնիսկ առաջիկա ժամերին նման որոշման մասին կհայտարարվի», - ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Լավրովը: