Մատչելիության հղումներ

ՀԾԿՀ-ն սեփական նախաձեռնությամբ կվերանայի էլեկտրաէներգիայի սակագները


Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիա Երևանում, 24-ը հունիսի, 2015թ․
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիա Երևանում, 24-ը հունիսի, 2015թ․

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) սկսում է էլեկտրաէներգիայի գործող սակագների վերանայման գործընթաց՝ իր իսկ նախաձեռնությամբ:

Ինչպես նշված է ՀԾԿՀ-ի հաղորդագրությունում, հանձնաժողովը, «հաշվի առնելով 2016 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2017 թվականի օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար կանխատեսվող էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության, ներկրման և արտահանման հաշվեկշիռը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացրած հայտի արդյունքում՝ ջերմային կայաններին վաճառվող բնական գազի սակագնի հնարավոր փոփոխությունը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գործող սակագներում նախորդ տարիներին կուտակված վնասի փոխհատուցման համար միանվագ ներառված գումարի նվազեցման անհրաժեշտությունը, էլեկտրաէներգետիկական համակարգում գործող ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վրա ազդող մի շարք այլ գործոնների փոփոխությունները և, հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը, իր նախաձեռնությամբ սկսում է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց»:

Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ, հիշեցնենք, այս տարվա ապրիլի 1-ից Հայաստան առաքվող գազի գինը սահմանին կնվազի 15 դոլարով՝ 1000 խմ-ի դիմաց 165-ից դառնալով 150 դոլար: Ըստ այդմ՝ «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում է խոշոր սպառողների համար մոտ 20 դոլարով նվազեցնել գազի 1000 խորանարդ մետրի սակագինը՝ 276.98 դոլարը դարձնելով 257. 56 դոլար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG