Մատչելիության հղումներ

«Գազպրոմ Արմենիան» մտադիր է դիմել ՀԾԿՀ՝ բնական գազի սակագնի բանաձևի վերանայման հայտով


«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մտադիր է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով(ՀԾԿՀ)՝ բնական գազի սակագնի բանաձևի վերանայման հայտով։

Ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ հայտով առաջարկվում է ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազի սպառում ունեցող բնակչության համար յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր գազի սակագինն իջեցնել՝ դարձնելով 146 հազար 700 դրամ՝ ներկայում գործող 156 հազար դրամի փոխարեն։

Ամսական 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցողների համար գազի սակագինը հաշվարկող բանաձևում առաջարկվում է 276.98 դոլարը դարձնել 257. 56 դոլար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG