Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը իր կայքում հրապարակել է վերևից արված լուսանկարներ, պնդելով, որ դրանցում նշված բոլոր ռազմական օբյեկտները, համաձայն միջազգային իրավունքի սկզբունքների, ղարաբաղյան զինված ուժերի համար հանդիսանում են լեգիտիմ թիրախներ:
Նկարներում պատկերված՝ ադրբեջանական զինուժի հրետանային մարտկոցները, ըստ Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության նշումների, ընդամենը մի քանի տասնյակ, ամենաշատը՝ շուրջ հարյուր մետր են հեռու Զանգիշալը և Չեմենլի բնակավայրերից:
«Ադրբեջանի զինված ուժերը, ի խախտումն նույն արձանագրության Հոդված 58-ի, չեն խուսափել բնակեցված շրջաններում կամ դրանց մերձակա վայրերում ռազմական օբյեկտներ տեղակայելուց», - ասված է հաղորդագրությունում: