Մատչելիության հղումներ

Ոստիկանապետի խոսքով, տեղի է ունեցել ոչ թե բեկորային, այլ ալիքային պայթյուն


Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խոսքով, Հալաբյան փողոցում թիվ 63 ավտոբուսում տեղի է ունեցել ոչ թե բեկորային, այլ ալիքաձև պայթյուն: Գասպարյանը մանրամասնեց, որ պայթյունը տեղի է ունեցել ավտոբուսի աջ կողմի երկրորդ նստարանին։

Դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում ոստիկանապետը հայտարարեց, որ ավտոբուսը աշխատել է դիզելային վառելիքով, հետևաբար այն չէր կարող գազի պայթյունի հետևանք լինել:

Ոստիկանապետը նաև հրաժարվեց մեկնաբանել հնարավոր ահաբկչության մասին լուրերը, նշելով, որ այս պահին դա ոչ հերքելու, ոչ էլ հաստատելու ժամանակն է:

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն էլ փոխանցեց լրագրողներին, որ ավտոբուսի վարորդը չի վնասվել, նրան այս պահին քննում են։

Ապրիլի 25-ի երեկոյան Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում՝ «Նիգ» սրճարանի մոտակայքում, պայթյուն է տեղի ունեցել թիվ 63 երթուղին սպասարկող Bogdan մակնիշի 4829Տ պ/հ ավտոբուսում: Նախնական տվյալներով` զոհվել է երկու մարդ, յոթ մարդ վիրավորվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG