Մատչելիության հղումներ

Բժիշկները պայքարում են ավտոբուսի պայթյունից տուժածներից մեկի կյանքի համար


Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը այցելում է ավտոբուսի պայթյունից տուժածներին, Երևան, 25-ը ապրիլի, 2016թ.
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը այցելում է ավտոբուսի պայթյունից տուժածներին, Երևան, 25-ը ապրիլի, 2016թ.

Քիչ առաջ «Արմենիա» բժշկական կենտրոնում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը լրագրողներին հայտնեց, որ Հալաբյան փողոցում թիվ 63 երթուղին սպասարկող ավտոբուսում տեղի ունեցած պայթյունից հետո հիվանդանոց են բերվել 7 տուժած քաղաքացիներ, որոնցից մեկը, հրաժարվելով հետագա բուժօգնությունից, գնացել է տուն:

Տուժածներից մյուս 4-ի վիճակը գնահատվում է կայուն ծանր, 2-ինը` ծայրահեղ ծանր: Նրանք ստացել են այրվածքներ, բեկորային վնասվածքներ:

Այս պահին վիրահատվում է հիվանդներից մեկը` 14 տարեկան մի պատանի, ով առավել ծանր վիճակում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG