Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խմբակցությունը առկախում է իր մասնակցությունը նոր Ընտրական օրենսգրքի քննարկումներին, քանի դեռ կոնսենսուս ձեռք չի բերվել: Այդ մասին հայտարարեց խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը օրենսգրքի նախագծի՝ այսօր Ազգային ժողովում մեկնարկող քննարկումներից առաջ: