Մատչելիության հղումներ

Բաղրամյան պողոտայից բերման է ենթարկվել 42 ցուցարար


Այսօր երեկոյան Երևանի Բաղրամյան պողոտայից բերման է ենթարկվել 42 ցուցարար, «Ազատությանը» տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Հիշեցնենք՝ «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության կազմակերպած երթի մասնակիցները Ազատության հրապարակից փորձել էին շարժվել դեպի Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահի նստավայր և հանդիպել ոստիկանության դիմադրությանը: Տեղի էր ունեցել քաշքշուկ և ոստիկանները սկսել էին բերման ենթարկել ցուցարարներին։

Կարճ ժամանակով դեպքի վայրից հեռացրել էին 1in.am լրատվական կայքի օպերատորներին։ 1in.am կայքի խմբագիր Արման Բաբաջանյանի պնդմամբ, ոստիկանները նաև կոտրել են օպերատորների տեսանկարահանող տեխնիկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG