Լրագրողների հետ հանդիպմանը Արամ Մանուկյանը (ՀԱԿ) ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների անունից հայտարարեց, որ այս պահին Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ 4+4+4 պայմանական ձևաչափով բանակցությունները համարում են ձախողված, բայց պատրաստ են լսել իշխանության առաջարկները: