Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ծավալված թեժ մարտերի ընթացքում ապրիլի 1-ից մինչ ապրիլի 7-ը հայկական կողմի կրած կորուստների վերաբերյալ նոր թվեր։
Ըստ այդմ՝ քառօրյա թեժ մարտերի ընթացքում հայկական կողմն ունեցել է 36 զոհ, 122 վիրավոր, 21 զինծառայող անհետ կորած է համարվում։