Մատչելիության հղումներ

Ղարաբաղում հրազենային վիրավորումով ևս չորս քաղաքացիական անձ է հոսպիտալացվել


Ղարաբաղի Հանրապետական բժշկական կենտրոնի շենքը
Ղարաբաղի Հանրապետական բժշկական կենտրոնի շենքը

Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարությունը հաղորդում է, որ հրազենային վիրավորումով ևս չորս քաղաքացիական անձ է տեղափոխվել Ղարաբաղի Հանրապետական բժշկական կենտրոն։

1961 թվականին ծնված Ծովինար Աղաջանյանը ստացել է աջ բազկի վ/3 հրազենային, բազուկոսկրի կոտրվածք և հոդի վնասվածք, ձախ բազկի փափուկ հյուսվածքների վնասվածք, 1973 թվականին ծնված Գարեգին Աղաջանյանը՝որովայնի կույր թափանցող հրազենային վիրավորում և բարակ աղու վնասում, 1985 թվականին ծնված Զավեն Ավանեսյանը՝ իրանի բազմաթիվ հրազենային վիրավորումներ ներթափանցված որովայնի խոռոչ, լյարդի վնասում, 1997 թվականին ծնված Հայկ Թորոսյանը գլխուղեղի բաց թափանցող հրազենային կույր վիրավորում:

«Բժշկական կենտրոնում Ծովինար Աղաջանյանի մոտ կատարվել է վերքի առաջնային մշակում, Գարեգին Աղաջանյանի մոտ` լապարատոմիա, բարակ աղու կարում, Զավեն Ավանեսյանի մոտ` լապարատոմիա լյարդի վնասվածքի կարում, Հայկ Թորոսյանի մոտ`գանգի դեկոմպրեսիոն տրեպանացիա», - ասված է հաղորդագրությունում:

Բժիշկները հիվանդների վիճակը գնահատում են կայուն ծանր: Նրանք գտնվուն են վերակենդացման բաժանմունքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG