Ռուսաստանի արտգործնախարարությունն ուշադրությամբ ուսումնասիրում է ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը: Ըստ «Արմենպրես»-ի, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը խստորեն դատապարտել է հայկական բնակավայրերի և խաղաղ բնակիչների վրա ադրբեջանական զինուժի հարձակումները:
«Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվում է խաղաղ բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական կողմից իրականացվող անթույլատրելի գործողությունների հետևողական ուսումնասիրություն՝ իր կարգավիճակի բոլոր հնարավորություններով դրանք միջազգային մարմինների ուշադրությանը ներկայացնելու և պարտադիր քննարկման հարց դարձնելու նպատակով»:
Մանրամասներն` այստեղ:
ԼՂՀ ՊԲ-ից ստացված տեղեկությունների համաձայն` Լևոնարխ բնակավայրի մատույցներում, ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից հայտնաբերվել և ոչնչացվել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբ, որը թողնելով դիակներ` նահանջել է: Մարտական գործողությունները շարունակվում են:
Մանրամասներն` այստեղ:
Հայաստանի Նախագահին անմիջապես զեկուցվել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում իրավիճակի լարման մասին, և առաջիկա ժամերին Նախագահ Սարգսյանի ինքնաթիռը վայրէջք կկատարի Երևանում: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:
Մանրամասներն` այստեղ: