Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 7-ին Բաքվում կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հավելելով, որ նախատեսվում է քննարկել տրանսպորտային կապերը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: