Ադրբեջանցի հայտնի արձակագիր Աքրամ Այլիսլիի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։ Արձակագիրը մեղադրվում է խուլիգանություն կատարելու մեջ։
Այլիսլին APA գործակալությանը փոխանցել է, որ իր որդուն՝ Իլյաս Այլիսլին, այսօր կանչել են ոստիկանություն՝ ցուցմունք տալու։ «Հարցաքննությունից հետո, նրան հայտնել են, որ իմ նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 221 հոդվածով՝ խուլիգանություն։ Ես մեղադրանքի հետ համաձայն չեմ», - ասել է արձակագիրը։
Աքրամ Այլիսլին երեկ վաղ առավոտյան Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանի տարածքից բերման էր ենթարկվել Բաքվի տրանսպորտային ոստիկանության գլխավոր վարչություն։