Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը Մասաչուսեթսում այցելել է հայկական Սուրբ Հակոբ եկեղեցի


Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 30-ին ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգում այցելել է հայկական Սուրբ Հակոբ եկեղեցի:

Հանրապետության նախագահը Հայ առաքելական եկեղեցու Արևելյան թեմի առաջնորդ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի, Մեծի Տանն Կիլիկիո ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Տեր Օշական արքեպիսկոպոս Չոլոյանի, «Հայաստան ծառ» ծրագրի հիմնադիր Քերոլին Մուգարի ու տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ծաղկեպսակ է դրել եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել:

Ավելի ուշ կայացել է նախագահի հանդիպումը ԱՄՆ Արևելյան ափի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:

Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը համայնքային մի շարք գործիչների պարգևատրել է պետական բարձր պարգևով, խրախուսել շնորհակալագրերով: Մասնավորապես` Հայաստանի անկախության տոնի առթիվ, ինչպես նաև հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում նշանակալի ավանդի համար բժիշկ, Բոստոնի համալսարանի նախագահ Արամ Չոբանյանը պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների պատշաճ կազմակերպման և անցկացման գործում ներդրած ավանդի համար միջոցառումները համակարգող Ամերիկայի Միացյալ Նահանգների Բոստոնի տարածաշրջանային հանձնախմբի անդամներ Էնթոնի Բարսամյանը, Ջեյմս Գալուստյանը և Արա Նազարյանը պարգևատրվել են Հայաստանի նախագահի շնորհակալագրով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG