Մատչելիության հղումներ

Կառավարությունը հավանություն տվեց. ուրիշի փոխարեն քվեարկողին՝ միայն ազատազրկում


Կառավարությունը հավանություն տվեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրինագծին։

Օրինագծով պատգամավորն առաջարկում է Քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի (մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը) սանկցիայից հանել տուգանքը՝ որպես պատժատեսակ, և թողնել միայն 2-3 տարով ազատազրկման ձևով պատիժը:

Ավելի վաղ Մարուքյանը հայտարարել էր, որ նախագծի մշակման համար հիմք է եղել այն հանգամանքը, որ Հայաստանում անցկացված «բոլոր քվեարկություններից, այդ թվում նաև վերջին սահմանադրական հանրաքվեից հետո 153-րդ հոդվածով մեղադրվող անձանց նկատմամբ մշտապես պատիժ է նշանակվում 500 հազարից 600 հազար դրամի չափով տուգանք», ինչը «համարժեք չէ այլ քաղաքացիների քվեները գողացող և դրանով ժողովրդավարության դեմ ոտնձգող անձանց կատարած հանցանքին»

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG