Մատչելիության հղումներ

ԵՄ-ն հրապարակել է պատժամիջոցների երկարաձգման մասին որոշումը


Այսօր Եվրամիությունը հրապարակել է մարտի 10-ին կայացրած որոշումը, ըստ որի, մինչև 2016 թվականի սեպտեմբերի 15-ը երկարաձգվում են տնտեսական պատժամիջոցներն այն ռուսների և ուկրաինացիների նկատմամբ, ովքեր առնչություն են ունեցել «Ղրիմի բռնակցմանը և Դոնբասի հակամարտությանը»:

Ըստ Եվրամիության կայքում զետեղված հաղորդագրության, որոշումն ուժի մեջ կմտնի ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակվելու հաջորդ օրվանից:

Պատժամիջոցների ցանկում ընդգրկված է 146 ֆիզիկական անձ և 37 ընկերություն: Նրանց բանկային հաշիվները սառեցված են, իսկ ցանկում ընդգրկված անձինք զրկված են Եվրամիության տարածք մտնելու իրավունքից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG