Մատչելիության հղումներ

Քրգործ` Գասպարիին խոշտանգելու փաստով


Վարդգես Գասպարին դատարանի դահլիճում, արխիվ
Վարդգես Գասպարին դատարանի դահլիճում, արխիվ

Օմբուդսմենի դիմումի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ակտիվիստ Վարդգես Գասպարիին կալանավայրում խոշտանգելու փաստով։

Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական անփութություն:

Ոստիկանին վիրավորելու, դատական նիստերը խանգարելու և դատավորի հասցեին անվայելուչ արտահայտություններ անելու մեջ մեղադրվող Գասպարին, հիշեցնենք, կալանավայրում հացադուլ էր սկսել։ Իրեն տեսակցած ՄԻՊ-ի աշխատակազմի արագ արձագանքման ծառայության աշխատակիցներին նա տեղեկացրել էր, որ սկսել է հացադուլ‚ քանի որ խցում ենթարկվել է վատ վերաբերմունքի, այդ թվում՝ բռնության։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ, հիմք ընդունելով Վարդգես Գասպարիի՝ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին հայտնած տվյալները, դիմել էր Հայաստանի գլխավոր դատախազին՝ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վարույթ նախաձեռնելու առաջարկով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG