Ամանորի գիշերը իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող «Նոր Հայաստան» շարժման անդամ Գևորգ Սաֆարյանը շուտով կարող է կանգնել դատարանի առաջ։
Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվել է գլխավոր դատախազություն՝ ընթացքը լուծելու համար:
Նշենք նաև, որ այսօր Վերաքննիչ դատարանը հետաձգեց Գևորգ Սաֆարյանին կալանքից ազատելու՝ փաստաբանի դիմումի քննությունը՝ Սաֆարյանի ներկայությունն ապահովելու համար։
Գևորգ Սաֆարյանը, հիշեցնենք, ձերբակալվել է Ամանորի գիշերը, ապա երկու ամսով կալանավորվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Այնուհետև դատարանը Սաֆարյանի կալանքը երկարաձգելու որոշում է կայացրել։
Մանրամասներն՝ այսօր ավելի ուշ