Ազգային ժողովի շենքի մոտ այսօր տեղի ունեցավ լրագրողների բողոքի ակցիան ընդդեմ հանրապետական պատգամավոր Մհեր Սեդրակյանի։
Անցած շաբաթ պատգամավորը, հիշեցնենք, խորհրդարանում հայհոյել էր լրագրող Փայլակ Ֆահրադյանին, ապա փորձել նրան իր աշխատասենյակ տանել:
Լրագրողները դատապարտում են Սեդրակյանի վարքն ու պահանջում են, որ էթիկայի հանձնաժողովը քննի նրա վարքագիծը։
Դատապարտող հայտարարության տակ ստորագրել է 168 մարդ, այդ թվում՝ յոթ պատգամավոր։
Մանրամասներ՝ ավելի ուշ