«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքում այսօր տեղի կունենա մեկօրյա ակցիա՝ ի աջակցություն «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գևորգ Սաֆարյանի և մյուս «քաղբանտարկյալների»։
«Ակցիայի ընթացքում նախատեսվում է հանդիպում-զրույց նախկին քաղհալածյալների հետ, դասախոսություններ մարդու իրավունքների վերաբերյալ, ֆիլմերի դիտումներ, հեղինակային և ազգային երգ ու պար», - ասում է ճակատը՝ նշելով. - «Այդպես կարող ենք նաև հոգեբանական լուրջ աջակցություն ցուցաբերել Գևորգին և մյուս քաղբանտարկյալներին»։
Գևորգ Սաֆարյանը, հիշեցնենք, ձերբակալվել է Ամանորի գիշերը, ապա երկու ամսով կալանավորվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Այնուհետև դատարանը Սաֆարյանի կալանքը երկարաձգելու որոշում է կայացրել։
Մանրամասներն՝ ավելի ուշ