Մատչելիության հղումներ

Դատախազությունը կբողոքարկի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին ազատ արձակելու որոշումը


Գլխավոր դատախազության շենքը Երևանում
Գլխավոր դատախազության շենքը Երևանում

Դատախազությունը տասնօրյա ժամկետում կբողոքարկի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանին ազատ արձակելու՝ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեցին դատախազությունից՝ չհստակեցնելով, թե ինչ հիմքով կբողոքարկեն որոշումը։

Քննչական կոմիտեից «Ազատության»-ը փոխանցեցին, որ Բախշյանի ձերբակալության մասին որոշում կայացրած նախաքննական մարմինը չի կարող նրա նկատմամբ որևէ քննչական գործողություն իրականացնել, այդ թվում՝ մեղադրանք առաջադրել, քանի դեռ բժիշկները պնդում են, որ նրա առողջական վիճակը վատ է։

Հիշեցնենք, դատարանը շաբաթ օրը ոչ իրավաչափ համարեց մահացած 26-ամյա հղի Մերի Մարգարյանի գործով անցնող «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանի ձերբակալությունն ու ազատ արձակեց նրան։ Պատշաճ բժշկական օգնություն չցուցաբերելու և մասնագիտական պարտականությունները չկատարելու մեջ կասկածվող բժիշկը ընդամենը մեկ օր մնաց ձերբակալված։

Մանրամասներն՝ այսօր ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG