Հռոմի դիվանագիտական աղբյուրները հաղորդել են, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին մտադիր է հաջորդ շաբաթ այցելել Իտալիա և Ֆրանսիա:
Սա կլինի Իրանի նախագահի առաջին այցը Եվրոպա միջազգային պատժամիջոցներից Թեհրանի ազատվելուց հետո:
Ակնկալվում է, որ հունվարի 26-ին Ռոհանին կհանդիպի նաև Հռոմի Ֆրանցիսկոս պապին: