Մատչելիության հղումներ

Գևորգ Սաֆարյանը դադարեցրել է հացադուլը. Փաշինյան


Գևորգ Սաֆարյան, արխիվ
Գևորգ Սաֆարյան, արխիվ

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ «Նոր Հայաստան» շարժման անդամ Գևորգ Սաֆարյանը դադարեցրել է հացադուլը։ Այս մասին Փաշինյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Քիչ առաջ վերադարձա «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից:

Գևորգ Սաֆարյանը դադարեցրել է հացադուլը և տեղափոխվել նոր խուց, որտեղ գտնվելու պայմանների հետ կապված բողոքներ չուներ: Հայկ Կյուրեղյանը շարունակում է հացադուլը»:

Գևորգ Սաֆարյանը հացադուլ էր սկսել հունվարի 14-ից՝ մենախուց տեղափոխվելու պահանջով։ Սաֆարյանի փաստաբանը «Ազատության»-ը փոխանցել էր, որ ակտիվիստի կարծիքով իրեն վտանգ է սպառնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG