ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են 2016 թվականին ակտիվացնել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև։ Այդ մասին հաղորդում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին։
Ուորլիքի խոսքով, համանախագահները միևնույն ժամանակ կշարունակեն աշխատել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ։ «Մենք կշարունակենք աշխատել արտգործնախարարների հետ՝ բանակցային գործընթացի և շփման գծում լարվածության թուլացման ուղղությամբ», - ասել է ամերիկացի դիվանագետը։