Մատչելիության հղումներ

Գորիս-Սիսիան ավտոճանապարհը և Մեղրու լեռնանցքը բաց են


Տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին` ժամը 15:00-ի դրությամբ, ճանապարհաշինարարների կողմից կատարած լայնածավալ աշխատանքների շնորհիվ բացվել են Գորիս-Սիսիան ավտոճանապարհը և Մեղրու լեռնանցքը:

Նախարարությունը նաև տեղեկացնում է, որ շարունակում են փակ մնալ Բերդ-Ճամբարակ, Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհահատվածները և Վարդենյաց լեռնանցքը:

«Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ », - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG