Ավարտվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի փաստաթղթերի ընդունման ժամկետը:
Մրցութային հանձնաժողովը տեղեկացնում է, որ մրցույթին մասնակցելու նպատակով նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 10-ը դիմել են Անուշավան Զաքարյանը, Ավթանդիլ Գրիգորյանը, Անահիտ Արշակյանը, Արմեն Ամիրյանը, Գոհար Գասպարյանը, Սուսաննա Հովհաննիսյանը, Վարդան Ալեքսանյանը:
Մրցույթի անցկացման կարգի 16-րդ կետի համաձայն, մրցութային հանձնաժողովը, ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը, կորոշի մրցույթի հաղթողին, ասված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցելու նպատակով Արմեն Ամիրյանը օրերս հրաժարական տվեց Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի պաշտոնից: