Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և ՄԱԿ-ը Սիրիայի հարցով բանակցություններ կանցկացնեն դեկտեմբերի 11-ին Ժնևում։
Ռուսաստանի փոխարտգործնախարարի հաղորդմամբ՝ իրենք պատրաստվում են ակաբեկչության դեմ պայքարի իրենց տեսլականը ներկայացնել, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով էլ՝ Միացյալ Նահանգները կփորձի ուրվագծել հրադադարի հաստատման ուղիները։
Ժնևի հանդիպմանը, սակայն, ներկա չեն լինի ո՛չ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ո՛չ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին, ովքեր նախատեսում են հանդիպել հաջորդ շաբաթ Մոսկվայում։