Մատչելիության հղումներ

Վրաստանը շարունակում է բանակցությունները «Գազպրոմ»-ի հետ


Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձե, արխիվ
Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձե, արխիվ

Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն այսօր Լյուքսեմբուրգում հանդիպելու է ռուսական պետական «Գազպրոմ » ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերի հետ: Այս տարվա սեպտեմբերից մինչ հիմա սա կլինի նրանց թվով երրորդ հանդիպումը:

Civil.ge կայքը, վկայակոչելով Վրաստանի էներգետիկայի նախարարությունը, հաղորդում է, որ նախորդ հանդիպումներում քննարկվել են ռուսական գազը Վրաստանի տարածքով Հայաստան մատակարարելու պայմանագիրը երկարաձգելու, ինչպես նաև Վրաստանի կարիքների համար ռուսական գազի մատակարարումների ծավալները մեծացնելու հարցերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG