Մատչելիության հղումներ

Լեհաստանը ցանկություն է հայտնել միջուկային զենք տեղադրել իր տարածքում


Լեհաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների մեկը հայտարարել է, որ Վարշավան քննարկում է երկրի տարածքում միջուկային զենք տեղակայելու համար ՆԱՏՕ-ին դիմելու հարցը

Լեհաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Տոմաշ Շատկովսկին այս մասին հայտարարել է Polsat հեռուստաընկերության եթերում: Այս հայտարարությունը հնչում է Ռուսաստանի ռազմական ուժի նկատմամբ Լեհաստանում և Բալթյան երկրներում աճող մտահոգության ֆոնին: Շատկովսկու մեկնաբանությունը լեհ պաշտոնյայի առաջին հայտարարությունն է՝ ՆԱՏՕ-ի այսպես կոչված «միջուկային փոխանակման» ծրագրին Լեհաստանի մասնակցության ցանկության հետ կապված:

ՆԱՏՕ-ի 28 անդամ երկրներից միայն երեքն ունեն միջուկային զենք՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան: Բելգիան, Գերմանիան, Իտալիան, Նիդեռլանդները ու Թուրքիան արդեն իրենց տարածքում տեղակայել են միջուկային զենք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG