Մատչելիության հղումներ

Լայվբլոգ․ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե

Դեկտեմբերի 6-ին ժամը 08:00-ին Հայաստանի տարածքում մեկնարկել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն: Ընդհանուր առմամբ գործում է 1997 ընտրատեղամաս:

Այսօր ժամը 08:00-ին Հայաստանի տարածքում մեկնարկել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն: Ընդհանուր առմամբ գործում է 1997 ընտրատեղամաս:

Ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանի Հանրապետության հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի 2.550.323 ընտրող:

Կենտրոնական հանձնաժողովը դեկտեմբերի 6-ի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության նախնական արդյունքները հրապարակելու է դեկտեմբերի 7-ին մինչև ժամը 20:00-ն:

Ընտրատեղամասերը և դրանց գտնվելու վայրերը՝ այստեղ:

Այս հանրաքվեում էլեկտրոնային եղանակով քվեարկել է 265 մարդ՝ ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անդամները: Նրանց ցուցակը հրապարակված է ԿԸՀ կայքում:

ԿԸՀ կայքում հրապարակվել է նաև Էլեկտրոնային եղանակով քվեարկության համակարգի ծրագրային փաթեթը:

Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունը ընտրախախտումների մասին ահազանգեր է հրապարակում իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Այս պահին ՀԱԿ-ը արդեն իսկ ահազանգում է երկու ընտրախախտումների մասին․

Հանրաքվեի տեղամասային հանձնաժողովներում նախագահների և քարտուղարների պաշտոններն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև բաշխվել են հետևյալ համամասնությամբ՝
1. Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)՝ 888-ական
2. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)՝ 621-ական,
3. Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)՝ 155-ական,
4. «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)՝ 111-ական,
5. «Օրինաց Երկիր» կուսակցություն (ՕԵԿ)՝ 111-ական,
6. «Ժառանգություն» կուսակցություն (ԺԿ)՝ 111-ական:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG