Մատչելիության հղումներ

Լայվբլոգ․ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե

Դեկտեմբերի 6-ին ժամը 08:00-ին Հայաստանի տարածքում մեկնարկել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն: Ընդհանուր առմամբ գործում է 1997 ընտրատեղամաս:

Այսօր ժամը 08:00-ին Հայաստանի տարածքում մեկնարկել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն: Ընդհանուր առմամբ գործում է 1997 ընտրատեղամաս:

Ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանի Հանրապետության հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի 2.550.323 ընտրող:

Կենտրոնական հանձնաժողովը դեկտեմբերի 6-ի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության նախնական արդյունքները հրապարակելու է դեկտեմբերի 7-ին մինչև ժամը 20:00-ն:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց վերջնական ցուցակներում առկա են 110 անհատական տվյալների համընկումով 220 ընտրողներ, որոնք տարբեր անձինք են: Այս մասին հայտնում է Հայաստանի ոստիկանությունը՝ իր պաշտոնական կայքէջում հրապարակելով միևնույն անհատական տվյալներ ունեցող (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ) անձանց ցանկը՝ ըստ ընտրատարածքների և ըստ ընտրական տեղամասերի:

ՈՒՂԻՂ միացում․ նախագահ Սերժ Սարգսյանի քվեարկությունը http://tv.azatutyun.am

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հանրաքվեի գործընթացի նկատմամբ հանրային վերահսկողության շրջանակներում Ազատության հրապարակում այսօր՝ 2015 թ. դեկտեմբերի 6-ին՝ ժամը 12-ին, 15-ին և 18-ին հրավիրում է ասուլիսներ:

Երեկոյան՝ ժամը 20:00-ից հետո, հանրաքվեի գործընթացի վերաբերյալ տեղեկությունը պարբերաբար կհաղորդվի հանրահավաքի ձևաչափում:

ՈՒՂԻՂ» Այս պահին ընտրատեղամաս է եկել «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ավելի վաղ՝ նա խոստացել էր պատռել իր քվեաթերթիկը: Դիտեք՝ http://tv.azatutyun.am հասցեով:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG