Առնվազն 14 մարդ սպանվել և 17-ը վիրավորվել ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Բերնարդինո քաղաքում կրակահերթերի հետևանքով:
Զինված խումբը կրակ է բացել սոցիալական ծառայության կենտրոնում:
Անվտանգության աշխատակիցները սպանել են հարձակվողներից երկուսին, երրորդը ձերբակալված է: Ըստ իրավապահների՝ նա շրջանի առողջապահական վարչության տեսուչ Սայիդ Ֆարուքն է:
Քննչական խումբը պարզում է հանցագործության դրդապատճառները: