Քիչ առաջ ոստիկանություն է տարվել նաև «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Սմբատ Բարսեղյանը։ Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հասմիկ Էվոյանը։
Ոստիկանությունից մանրամասներ կփոխանցեն քիչ անց։
Ավելի վաղ ոստիկանություն էին տարվել նաև «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը և քաղաքացի Միքայել Նահապետյանը:
Այսօր «Նոր Հայաստան» շարժումը շուրջօրյա հանրահավաքներ է սկսում Ազատության հրապարակում: Ընդդիմադիրների ակցիաներին ընդառաջ Հայաստանի ոստիկանապետը զգուշացրել է, թե փոքր երկրում չեն հանդուրժելու խժդժություններ: