Մատչելիության հղումներ

Օպերատիվ խորհրդակցություն Ոստիկանությունում


Հունան Պողոսյան (ձ), Վլադիմիր Գասպարյան
Հունան Պողոսյան (ձ), Վլադիմիր Գասպարյան

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այսօր օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են կոլեգիայի անդամներ, գլխավոր և մարզային վարչությունների պետեր, վարչությունների ու տարածքային բաժինների ղեկավարներ:

Ոստիկանության փոխանցմամբ, անդրադառնալով զինված հանցախմբի՝ օրերս տեղի ունեցած վնասազերծմանը, Վլադիմիր Գասպարյանը դրական է գնահատել ոստիկանության ստորաբաժանումների մասնակցությունն այդ գործողությանը:

«Միևնույն ժամանակ, ոստիկանության պետը մտահոգություն հայտնեց հանրության որոշ խմբերի գնահատականի վերաբերյալ և զգոնության ու անաչառության կոչեց բոլոր նրանց, ում անվտանգությունը նույնպես ապահովվել է այդ գործողության մասնակիցների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ»,- ասված է հաղորդագրությունում։

Ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանն էլ խորհրդակցության մասնակիցներին ցուցումներ է տվել Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և ծառայության կազմակերպման ուղղությունների վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG