Ռուսական օդուժը նախօրեին առնվազն 17 օդային հարված է հասցրել Սիրիայի հյուսիս-արևմտյան տարածքներում բնակվող սիրիացի թուրքմեններին, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարության տվյալները:
Գործակալությունը փոխանցում է ռուսական ռազմական գերատեսչության հաղորդումն այն մասին, որ սիրիական Սալմա, Հմամ և Քեսլադշուկ քաղաքներում ոչնչացվել են բունկերներ, ռազմամթերքի պահեստներ, հրամանատարական կետեր:
Իրավապաշտպանների տվյալներով, այդ քաղաքներում հիմնականում էթնիկ թուրքմեններ են բնակվում: