Արգենտինայի նախագահի ընտրությունների՝ երեկ անցկացված երկրորդ փուլում ընդդիմադիր թեկնածու Մաուրիսիո Մակրին առավելության է հասել իշխող պերոնիստների թեկնածու Դանիել Սյոլիի նկատմամբ:
Քվեաթերթիկների ավելի քան 98 տոկոսի հաշվարկման արդյունքներով՝ «Փոխե՛նք» կոալիցիան ներկայացնող Մակրին ստացել է քվեների 51․4, Սյոլին՝ 48․6 տոկոսը:
Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները Արգենտինայի նախագահի պաշտոնը երկու ժամկետ՝ ութ տարի զբաղեցնելուց հետո հաջորդ ամիս կթողնի այն: Սյոլին անձամբ նրա հավանությանն արժանացած թեկնածուն էր ընտրություններում: