Բոլոր երկրները պետք է միավորվեն ահաբեկչության դեմ պայքարում: Այդ մասին այսօր Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ճապոնիայի վաչապետ Սինձո Աբեն:
«Ահաբեկչությունը վերջին ժամանակներում մարտահրավեր է նետել համամարդկային արժեքներին: Միջազգային հանրությունը պետք է միավորի ուժերը և դրանք ուղղի այդ սպառնալիքի դեմ», - ասել է վարչապետը՝ նշելով. - «Ճապոնիան ողջ ուժերը կներդնի ահաբեկչության դեմ պայքարում այլ երկրների հետ համագործակցելու համար»: